ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՔՊ-ի պտուղ բանջարեղենային հենարանը

ՔՊ-ի պտուղ բանջարեղենային հենարանը
26.07.2024 | 22:52

Ընդհանրապես որևէ պոպուլիստ խաբեբայի հետագծի ուսումնասիրության համար կարևոր է նրա սոցիալական հենարանի կառուցվածքը, մոտիվացիան հասկանալը։

Այդ իմաստով սոցիալական հենարանի խոշորացված խմբերից մեկը պտուղ բանջարեղենի կրպակատերերն են, որոնք յուրահատուկ ագիտացիոն կենտրոնների կառավարիչներ և ակտիվիստներ են։ Յուրաքանչյուր երևանյան փողոցի վրա կան առնվազն մի քանի պտուղբանջարեղենի խանութ կրպակ տաղավարներ, որոնք 18 ժամանոց գրաֆիկով աշխատում են, ունեն առնվազն հինգ աշխատող, ֆանտաստիկ շրջանառություն և առանց բացառության թանձր նիկոլական քաղաքական կողմնորոշում։

Մոտավոր հաշվարկներով, այդ բնագավառում գործող տնտեսվարողների քանակը կազմում է 20 000, եթե դա բազմապատկենք աշխատակիցների և տնտեսվարողների հետ փոխկապակցված անձանց քանակով, ապա կստանանք մոտ 15 0000 մարդ։ Տպավորիչ քանակ է չէ՞: Եթե մեկ տաղավարի օրական իրական 150 000-300 000 շրջանառությունը բազմապատկենք 20 000 -ով, ապա կստանանք է՛լ ավելի տպավորիչ ընդհանուր շրջանառության թիվը` մոտ 3.0 մլրդ դրամից մինչև 6.0 մլրդ դրամ, որն էլ ամսեկան կտրվածքով կկազմի

90-180 մլրդ դրամ։

Տպավորիչ թիվ է չէ՞:

Հիմա փորձենք հասկանալ թե ինչ տեսք ունի իշխանապաշտ պտուղ բանջարեղենային հենարանի գործունեության մեխանիզմը։

1. Հիշատակված բոլոր տնտեսվարողների մոտ կան, տեղակայված են ՀԴՄ -ներ, բայց երջանիկ պատահականությամբ, բոլորն էլ չեն օգտագործվում։ Լավագույն դեպքում օրվա ավարտին մի քսան հազարի չափ կտրոն են գեներացնում և վերջ։

2. Հիշատակված տնտեսվարողների մեծամասնության մոտ աշխատակիցները գրանցված չեն, և նրանց դիմաց չեն կատարվում եկամտային հարկի պարտավորությունները։ Աշխատակիցների մեծամասնությունը չի կրում անվանական քարտեր, որոնց օգնությամբ հնարավոր կլիներ իրականացնել թվաքանակի հաշվառում։

3. Օրակական մի քանի տոննա մթերքի տեղաշարժը` գնումը, մատակարարումը չունի որևէ փաստաթղթավորում, էլեկտրոնային հաշիվների դուրսգրում, էլեկտրոնային դրամարկղային գրքերի վարում։

4. Հատկանշական է, որ 2025 թվականի հունվարի 1-ից հետո փոխվելու է շրջհարկի դրույքաչափը, այն դառնալու է տասը տոկոս, բայց ոչ ոք չի բողոքում, առավել ևս, որ հարկի նվազեցման դրույքը դառնալու է 9 տոկոս և այդ նվազեցումների համար հիմք են լինելու մատակարարների կողմից տրամադրված հաշիվ ապրանքագրերը։ Այսինքն ինչու պետք է տնտեսվարողները անհանգստանան, եթե պարզապես լրիվությամբ ստվերի մեջ են։

5. Շրջանառությունը թաքցնող տնտեսվարողները մշտապես մնում են շրջհարկի դաշտում, և չեն անցնում թույլատրելի շեմը` դրանից բխող պարտավորություններից խուսափելով։

6. Թեմային յուրահատուկ հմայք է տալիս փաստը, որ հարկային մարմինները, էկոնոմիկայի նախարարությունը, ազգային վիճակագրական ծառայությունը չեն իրականացնում իրենց գործառույթները, չեն վերահսկում իրադրությունը և պարբերաբար հրապարակում են կեղծիք տեղեկատվություն, ստանում են հարյուր միլիոնավոր դրամ աշխատավարձեր և մաս են կազմում երկրի մասշտաբով ահռելի խաբեության։

Սա կարելի՞ է հանդուրժել:

Իհարկե ո՛չ, որովհետև չհարկված, չգրանցված հարկերը, մանավանդ այս մասշտաբների, քանդում են երկիրը։

Պետական բյուջեն չի ստանում ահռելի հարկեր և մուտքեր։

Բյուջեի ճեղքվածքը փակելու համար կառավարությունը մտնում է նոր վարկերի բեռի տակ։ Պետության սուղ միջոցներով հնարավոր չի լինում զինել բանակը, ստեղծել նոր ամրություններ և վերջապես կերակրել հայ զինվորին։

Հասկանալի է, որ նկարագրված սխեման, նույնիսկ մոտավոր ցուցանիշներով, վկայում է, որ կան որոշակի ստվերային պայմանավորվածություններ։ Ես չեմ նկատում ձեր գողությունը, դուք պաշտպանում եք ինձ ու իմ քաղաքական վարքը։

Իսկ ինչու՞ է ՀՀ իշխանությունը գնացել նման գործարքի:

Որովհետև հասկացել է, հասկանում է, որ օրինապաշտ տնտեսվարողը, բոլոր հարկերը վճարող քաղաքացին երբեք չի համաձայնի երկիրը կտոր կտոր թշնամուն նվիրող քաղաքական խմբակի իշխանավորության հետ և բազմաթիվ հարցեր կառաջադրի իշխանությանը։

Իսկ գողերի, զինվորի հացը գողացողների հետ հեշտ է պայմանավորվել: Եթե կա որևէ մեկը ով տարակարծիք է ինձ հետ, առաջարկում եմ մտնել հարևան մրգի տաղավար և կատարել գնում։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 6061

Մեկնաբանություններ